Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  

Ամուսնական առաջին գիշերը

Ամուսնական առաջին գիշերը

Այժմ դա զգալի չափով պայմանական հասկացություն է դարձել, քանի որ այդ գիշերը կարող է լինել պաշտոնական ամուսնությունից շատ առաջ կամ ամուսնության գրանցումից որոշ ժամանակ անց։ Բացի այդ, սեռական մերձեցումը միշտ չէ, որ գիշերն է լինում։


Սեռական կյանքում նույնիսկ անփորձ նորապսակներն են ի վիճակի սեռական մերձեցման, սակայն ամուսնական առաջին գիշերը խիստ կարևոր իրադարձություն է նրանց կյանքում։ Այն պայմանները, որոնք ցանկալի է ապահովել առաջին մերձեցման ժամանակ, բավականաչափ պարզ են, անառարկելի, բայց դրանց մասին պետք է նախապես մտածել։ Մահճակալը չպետք է ճռճռա, ցանկալի է, որ սենյակում կիսախավար լինի։ Ամուսինները պետք է հիշեն հիգիենայի մասին։ Հարկ է նշել, որ առաջին սեռական հարաբերության նկատմամբ աղջիկների վերաբերմունքն էապես տարբերվում է տղաների վերաբերմունքից։ Աղջիկների զգալի մասը որոշակի վախ է տածում դրա հանդեպ։ Նրանց դուր են գալիս գրկախառնությունը, համբույրները, գուրգուրանքն ու քնքուշ խոսքերը, բայց սպասվող սեռական հարաբերությունը ընկալվում է վախով։ Երիտասարդների կողմից աղջկա զգացմունքներն ու ապրումները հաշվի չառնելը, երբեմն էլ` համառությունն ու բռնությունը կարող են հասցնել հոգեբանական, իսկ եթե աղջիկը դիմադրում է, նաև ֆիզիկական վնասվածքի` հաճախ լրջորեն վտանգելով նորաստեղծ ընտանիքի կայացումն ու կայունությունը։ Ուստի պետք է լինել համբերատար, նրբանկատ և ինքնավստահ։


Ցանկալի է, որ առաջին սեռական հարաբերությունից հետո հաջորդ հարաբերությունը տեղի ունենա առնվազն մեկ կամ մի քանի օր անց (կուսաթաղանթի պատռվածքների ապաքինումից հետո), նույնիսկ եթե երիտասարդ կինն այնքան էլ չի առարկում ավելի վաղ հարաբերություն ունենալուն։


Ամուսնական առաջին գիշերվա և դաշտանի համընկման դեպքում սեռական հարաբերությունը ցանկալի չէ։


Հաճախ է պատահում, երբ ամուսնական առաջին գիշերը ուժգին և կրքոտ գուրգուրանքներից կամ առաջին սեռաշարժումներից տղամարդն արագ լիցքաթափվում է։ Մտահոգվելու կարիք չկա, քանի որ որոշ ժամանակ անց առնանդամը կարող է նորից լարվել, իսկ գրգռման շեմը` ուշանալ, ինչը կերկարացնի հարաբերության տևողությունը։ Երկչոտ, կասկածամիտ և անվստահ տղամարդու առնանդամը կարող է լարվել կամ հեշտոց մտնելու պահին թուլանալ, ինչի հետևանքով հնարավոր է, որ սեռական հարաբերությունը անհաջող ավարտ ունենա։ Այս պարագայում շատ կարևոր է երիտասարդ կնոջ վերաբերմունքը, վարքը։ Հայտնի է, որ երբ զուգընկերուհին հանդիմանում է, ապա մեծանում են տղամարդու անվստահությունը և սեռական մերձեցման հանդեպ վախը։


Թեպետ առաջին կենակցման ժամանակ կուսաթաղանթի պատռվելը ներկայացվում է որպես դրամատիկ, ցավագին և առատ արյունահոսությամբ ուղեկցվող իրադարձություն, իրականում այդ թաղանթը բավական առաձգական է, և երբեմն ամեն ինչ ավարտվում է առանց պատռվածքների։ Եթե նույնիսկ դրանք տեղի են ունենում, ապա ուղեկցվում են ոչ ուժեղ ցավով կամ լինում են առանց ցավի։ Քանի որ կուսաթաղանթն ունի համեմատաբար աղքատ արյունամատակարարում, ուստի առատ արյունահոսության դեպքեր հազվադեպ են լինում։ Հետևաբար, ամենևին էլ կարիք չկա ամուսնական առաջին գիշերը խոշորացույցը ձեռքն առնել ու «խրտնած» վիճակով արյան կաթիլներ կամ լճեր փնտրել, քանի որ դրանք կարող են ընդհանրապես բացակայել։


Բացառիկ դեպքերում ամուր, զանգվածեղ կուսաթաղանթը կարող է խանգարել առնանդամի ներթափանցմանը։ Սա հաճախ խնդիր է դառնում այն կնոջ համար, որը համեմատաբար ուշ է սկսում սեռական կյանքով ապրել. տարիքի հետ կուսաթաղանթը, մյուս հյուսվածքների նման, իր առաձգականությունը կորցնելու հակում ունի։


Առաջին գիշերը ամուսնական զույգի համար երբեմն ճակատագրական և բախտորոշիչ է լինում։ Դժբախտաբար մինչև այսօր էլ կան ծայրահեղ պահպանողական մարդիկ, ովքեր խիստ հետևում են այս սովորույթին`առաջին գիշերվա «արդյունքին»։ Երբեմն ծնողները (հատկապես սկեսուրը) ավելի են մտահոգված և հետաքրքրված հարսնացուի` կույս լինելու հանգամանքով, քան ամուսնական զույգը։ Այս ճնշող հանգամանքը նրանց համար հաճախ ավելորդ լարվածություն է առաջացնում։ Յուրաքանչյուր աղջկա համար առաջին սեռական հարաբերությունը որոշակի լարվածության և տագնապի տեղիք է տալիս, ինչն էլ տեղեկատվության և սեռական դաստիարակության բացակայության դեպքում կրկնապատկվում է։ Այն հիմնականում պայմանավորված է կուսաթաղանթի կառուցվածքային (անատոմիական) և զուգընկերոջ վարքային առանձնահատկություններով։ Գոյություն ունեն կուսաթաղանթի 20-ից ավելի տեսակներ, որոնք տարբերվում են իրենց տեղակայմամբ, հաստությամբ և առաձգականությամբ։ Դա է պատճառը, որ աղջկա սեռական առաջին հարաբերությունը կարող է լինել առանց արյունահոսության և ցավերի։ Սովորաբար լարվածության բացակայության դեպքում կուսաթաղանթի ամբողջականության խախտումը ուղեկցվում է թույլ արտահայտված ցավով և արյունահոսությամբ։ Դա պայմանավորված է ինչպես կուսաթաղանթի տեսակով, այնպես էլ առնանդամի ձգվածության աստիճանով։ Ինչպես արդեն նշվեց, գոյություն ունեն կուսաթաղանթի տարբեր տեսակներ, օրինակ, երբ կուսաթաղանթի անցքը սովորականից մեծ է և առաձգական. նման դեպքում ոչ միայն առաջին սեռական հարաբերությունը, այլև հայելիների միջոցով գինեկոլոգիական հետազոտության ժամանակ դրա ամբողջականությունը չի խախտվում։ Այս տիպի կուսաթաղանթը պատռվում է միայն ծննդաբերության ժամանակ։ Հանդիպում են նաև կուսաթաղանթի բնածին բացակայության դեպքեր։ Ակնհայտ է, որ տեղեկատվության բացակայության հետևանքով նման դեպքերը, որպես կանոն, ծնում են կոնֆլիկտային իրավիճակներ, միջանձնային խնդիրներ, իսկ հետագայում` նաև սեռական խանգարումներ։ Այս կնճռոտ հարցը կարող է ամուսինների բաժանության պատճառ դառնալ։ Բացի այդ, թե կնոջ, թե տղամարդու հետագա սեռական կյանքի համար առաջին ամուսնական գիշերը որոշիչ նշանակություն ունի։ Պատճառը պարզ է. սեռական առաջին կենակցման ժամանակ ամուսինները չափազանց զգայուն են լինում ցանկացած կոպիտ գործողության կամ նույնիսկ անզգույշ ակնարկի հանդեպ։ Իսկ առաջին անհաջող փորձը կարող է որոշ ժամանակ կանանց սեռական ցանկության նվազման, նույնիսկ բացակայության, իսկ տղամարդկանց` սեռական թուլության պատճառ դառնալ։


Օգտակար խորհուրդներ ամուսնական առաջին գիշերվա «հերոսների» համար։


Ամուսնական առաջին գիշերվանից առաջ խուսափեք ալկոհոլ օգտագործելուց, որը խեղաթյուրում է ոչ միայն զգացողությունները, այլև ազդում է վարքային դրսևորումների վրա։ Ալկոհոլը բացասական ազդեցություն ունի պտղի զարգացման վրա, իսկ առաջին սեռական հարաբերության ժամանակ բեղմնավորումը բնավ չի բացառվում։


Կույս զուգընկերուհու հետ սեռական ակտը կարելի է սկսել միայն երկար նախերգանքից հետո։ Կուսազրկման ժամանակ գգվանքները յուրօրինակ «նարկոզ» են, և որքան արդյունավետ լինեն դրանք, այնքան «վիրահատությունը» անցավ կանցնի։ Իսկ լավագույն նարկոզը, իհարկե, կլինի օրգազմը։ Ամուսնական առաջին գիշերը կանանց զգալի մասը հեշտոցային օրգազմ չի զգում, փոխարենը ծլիկային օրգազմը զուգընկերուհու մեջ առաջին սեքսուալ փորձից հաճելի տպավորություն կթողնի։ Մի խոսքով` խրախուսելի է, երբ նրան հնարավոր ցավերից շեղելու նպատակով ավելի երկար ժամանակ է տրամադրվում սիրախաղին` ներգրավելով կնոջ առավել զգայուն էրոգեն գոտիները։
Հեշտոցի խոնավացման համար անհրաժեշտ է օգտագործել լյուբրիկանտներ (քսուքներ հեշտոցի խոնավացումը ապահովելու համար), քանի որ երբեմն տագնապի և լարվածության հետևանքով հեշտոցը բավարար կամ ընդհանրապես չի խոնավանում, և առնանդամի ներհրման պահին կարող է տհաճություն կամ ցավ առաջանալ։ Այդ առումով ցանկալի է, որ զուգընկերն էլ առնանդամին քսուք քսի՝ հեշտոցի բնական խոնավացումը լրացնելու համար։


Կուսազրկմանը ձեռնամուխ եղեք միայն այն բանից հետո, երբ զուգընկերուհու հեշտոցը կխոնավանա և կմեծանա։ Ներհրեք առնանդամը արագ, վստահ շարժումով, սակայն ոչ կտրուկ։


Կինը կարող է համոզված լինել, որ առնանդամի ներթափանցումն ավելի հեշտ կլինի, եթե ոտքերը ծնկներում ծալված լինեն, իսկ ազդրերը` լայնորեն կողմ տարված։ Եթե ոտքերը պարզած պահվեն, կուսաթաղանթի պատռվածքը կլինի կտրուկ և ցավոտ։


Ցանկալի է առնանդամը ներդնելու պահին մի թեթև լարել որովայնի մկաններն այնպես, կարծես փորձելով հեշտոցից ինչ-որ բան դուրս մղել։ Սա կբացառի հեշտոցի մկանների միաժամանակյա կծկումը և կթեթևացնի զուգընկերոջ վիճակը։ Եթե զուգընկերը սեքսուալ փորձ չունի, ապա ավելի լավ է զուգընկերուհին մի ձեռքով ուղղի առնանդամը, իսկ մյուսով բացված պահի սեռական ամոթաշուրթերը։


Զուգընկերուհու հետ պետք է առավելագույնս նուրբ լինել, գուրգուրել, հաճելի խոսքեր ասել։ Ցանկալի է լսել թեթև, մեղեդային երաժշտություն։ Այս ամենը կօգնի զուգընկերուհուն թուլանալ` մոռանալով վախի մասին։ Պետք է գործել շատ վստահ և վճռական. տատանումները և հապճեպությունը զուգընկերուհու առաջին գիշերը կվերածեն իսկական փորձության։ Իսկ դա սպառնում է նրան սեքսուալ նևրոզով։


Հետևաբար, ցանկալի է, որ ամուսինը (զուգընկերը) նախապես տեղեկացված ու, գլխավորը` ինքնավստահ լինի։


Այս բարդ թվացող, բայց խիստ պատասխանատու «առաքելությունը» կատարելուց հետո ցանկալի է գուրգուրել, համբուրել զուգընկերուհուն (հարսնացուին), նրան քնքուշ խոսքեր ասել։ Այդ պահին նրան կենսականորեն անհրաժեշտ են զուգընկերոջ ուշադրությունն ու հոգատարությունը։ Իմաստուն քայլ է նշանավոր իրադարձությունից անմիջապես հետո անկողնում տոնական ընթրիք կազմակերպելը։
Թեև ամուսնական առաջին գիշերը պետք է լինի անկրկնելի և առանձնահատուկ, այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուր սեռական հարաբերություն պետք է իր բնույթով լինի առաջինը և տարբերվի նախորդից, ինչն էլ ամուսինների ներդաշնակ սեռական կյանքի գրավականն է։

Հեղինակ. Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ, բժիշկ-սեքսապաթոլոգ, բ.գ.թ., Մ. Հերացու անվան ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 02.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

21.02.2016

Հարգելի Garik, բարև Ձեզ: Հաշվի առնելով Ձեր տարիքը, կանոնավոր սեռական կյանքով չապրելու հանգամանքը, կարելի է ենթադրել, որ Ձեր խնդիրն ավելի շատ հոգեբանական է: Դուք նշում եք, որ եղել են դեպքեր, երբ պատրաստ եք եղել հարաբերության, սակայն դա տեղի չի ունեցել ինչ-ինչ պատճառներով: Ներկայիս խնդիրը կապված է հենց դրա հետ: Այսինքն ենթագիտակցորեն կա վախ, որ կրկին կարող է անհաջող փորձ լինել: Որևէ դեղորայք ընդունելու կարիք չկա: Հարկավոր է նախօրոք պլանավորել հարաբերությունը, ընտրել վայրը, հոգեպես նախապատրաստվել դրան, մոռանալ խնդրի մասին և կենտրոնանալ միայն սպասվող հարաբերության վրա: Ժամաակի ընթացքում էրեկտիլ ֆունկցիան ինքնուրույն կկարգավորվի:

Մեդ-Պրակտիկ

21.02.2016

Հարգելի 5555, բարև Ձեզ: Կարծում եմ հարցի վերաբերյալ մանրամասն ինֆորմացիա արդեն իսկ հոդվածում կա :)

Մեդ-Պրակտիկ

21.02.2016

Հարգելի Hakob22, բարև Ձեզ: Հաշվի առնելով Ձեր տարիքը, կանոնավոր սեռական կյանքով չապրելու հանգամանքը, կարելի է ենթադրել, որ Ձեր խնդիրն ավելի շատ հոգեբանական է: Դուք նշում եք, որ եղել են դեպքեր, երբ պատրաստ եք եղել հարաբերության, սակայն դա տեղի չի ունեցել ինչ-ինչ պատճառներով: Ներկայիս խնդիրը կապված է հենց դրա հետ: Այսինքն ենթագիտակցորեն կա վախ, որ կրկին կարող է անհաջող փորձ լինել: Որևէ դեղորայք ընդունելու կարիք չկա: Հարկավոր է նախօրոք պլանավորել հարաբերությունը, ընտրել վայրը, հոգեպես նախապատրաստվել դրան, մոռանալ խնդրի մասին և կենտրոնանալ միայն սպասվող հարաբերության վրա: Ժամաակի ընթացքում էրեկտիլ ֆունկցիան ինքնուրույն կկարգավորվի:

Մեդ-Պրակտիկ

21.02.2016

Հարգելի Ank, բարև Ձեզ: Խորհուրդ կտայի ճիշտ ապրել և ուղղակի անկեղծ լինել ապագա ամուսնու հետ: Ստի և կեղծիքի վրա հիմնված հարաբերությունները երկար տևել չեն կարող:

Մեդ-Պրակտիկ

21.02.2016

Հարգելի Anjelika, բարև Ձեզ: Եթե ունեցել եք հարաբերություն, բնական է, որ կուսաթաղանթը կարող էր պատռվել: Քանի որ արյուն չեք տեսել, հնարավոր է այն վնասվել է մասամբ, սակայն միանշանակ համոզված լինել չի կարելի: Դա կարող է պարզել գինեկոլոգը, զննման ժամանակ:

Մեդ-Պրակտիկ

21.02.2016

Հարգելի MILENNA , բարև Ձեզ: Օրգանիզմի վրա անմիջական ազդեցություն չունի, սակայն կարող է հետագայում, նորմալ սեռական կյանքով ապրելու դեպքում հոգեբանական խնդիրներ առաջանան: 

Մեդ-Պրակտիկ

21.02.2016

Հարգելի Edgar, բարև Ձեզ: Դուք կարող եք ենթադրել, սակայն միանշանակ համոզված լինել չեք կարող: Եթե աղջին ունեցել է հարաբերություն, թեկուզ ոչ ավանդական, ավելի անկաշկանդ կլինի հարաբերության ժամանակ:

Մեդ-Պրակտիկ

21.02.2016

Հարգելի Mili, բարև Ձեզ: Այո, ցանկացած գինեկոլոգ կարող է հասկանալ կատարվել է կուսաթաղանթի կարում, թե ոչ: Ճիշտ ապրեք:

Մեդ-Պրակտիկ

21.02.2016

Հարգելի Artur, բարև Ձեզ: Ձեր հարցը մի փոքր անհասկանալի է: Դուք նկատի ունեք ընդհանրապես սեռական կյանքով ապրե՞լ եք, թե օրինակ որոշ ժամանակ առաջ հարաբերություն ունեցել եք, թե ոչ: Առաջին տարբերակի դեպքում կարող է հասկանալ առաջին հարաբերության ժամանակ, իսկ երկրորդ դեպքում, ոչ:

Մեդ-Պրակտիկ

21.02.2016

Հարգելի Gevorg99, բարև Ձեզ: Կոնկրետ սահմանված քանակություն չկա, քանի որ դա անհատական է, կախված է սեռական ցանկությունից, նորմալ սեռական կյանքով ապրելու հնարավորությունից և այլ հանգամանքներից:

Մեդ-Պրակտիկ

21.02.2016

Հարգելի Lara, բարև Ձեզ: Եթե լրիվ ներթափանցում չի եղել, արյուն էլ չեք նկատել, նշանակում է կուսաթաղանթը վնասվել է մասամբ:  Հաջորդ հարաբերության ժամանակ արյուն տեսնելը  կախված է նրանից, թե կուսաթաղանթի ինչքան մասն է պահպանվել: 

 

Մեդ-Պրակտիկ

21.02.2016

Հարգելի Babken, բարև Ձեզ: Խնդիրն այլ կերպ կոչվում է էրէկտիլ դիսֆունկցիա, որի պատճառները տարբեր են, սկսած հոգեբանականից մինչև լուրջ օրգանական խնդիրներ: Եթե ֆունկցիան չի վերականգնվում ինքնուրույն, հարկավոր է դիմել նեղ մասնագետի` սեքսոպաթոլոգի:

Մեդ-Պրակտիկ

21.02.2016

Հարգելի MANE, բարև Ձեզ: Վահանագեղձի գերֆունկցիան բերում է դաշտանային ֆունկցիայի խանգարման, հետևաբար կարող է անպտղության պատճառ դառնալ: Հարկավոր է ներզատաբանի խորհրդատվություն:

Մեդ-Պրակտիկ

21.02.2016

Հարգելի Anna, բարև Ձեզ: Ոչ իհարկե, քանի որ կուսազրկումը ոչ մի կերպ չի անդրադառնում արտաքինի վրա:

Մեդ-Պրակտիկ

21.02.2016

Հարգելի Mane, բարև Ձեզ: Որոշ դեպքերում, օրինակ կուսաթաղանթի ատրեզիաների ժամանակ, երբ կուսաթաղանթը սերտաճած է, կամ անցքը շատ փոքր է, կատարվում է վիրաբուժական դեֆլորացիա, այսինքն կուսազրկում: 

Մեդ-Պրակտիկ

21.02.2016

Հարգելի HAYKUHI, բարև Ձեզ:  Եթե արդեն վիժում սկսվել է, այն արտահայտվում է ձգող բնությի ցավերով որովայնի ստորին հատվածում, որոնք կարող են ճառագայթել, ալ կարմիր  արյունային արտադրությամբ, որն աստիճանաբար ավելի առատ է դառնում և մակարդուկներով: Նման դեպքում անհապաղ հարկավոր է դիմել բժշկի:

Մեդ-Պրակտիկ

21.02.2016

Հարգելի MELIN45, բարև Ձեզ: Մատով հնարավոր է վնասել կուսաթաղանթը, բայց ամբողջությամբ պատռել, գրեթե անհնար է:

Garik

12.02.2016

barev dzez Hargeli bjishk))kxndrei inc ognel))es 19 tarekan em u im arnandam@ ayn astichani patrast chi linum vorpesi karoxanam haraberutyun unenal))sovorakanic tuyl e))da arden 3 amis e))u texekacnem dzez vor minchev ays vichak@ exel en depqer erb es uzel em u patrast em exel haraberutyun unenal bayc da chi exel))serakan hivandutyan het kapvacel vochmi xndir chunem qani vor misht pahpanak em ogtagorcel))kaseq inch chanaparhov kareli e lucel xndir@?

55555

09.02.2016

Knereq inch xorhurt ktaq inchpes patrstvem arajin gishervan

Hakob22

08.02.2016

barev dzez Hargeli bjishk))kxndrei inc ognel))es 19 tarekan em u im arnandam@ ayn astichani patrast chi linum vorpesi karoxanam haraberutyun unenal))sovorakanic tuyl e))da arden 3 amis e))u texekacnem dzez vor minchev ays vichak@ exel en depqer erb es uzel em u patrast em exel haraberutyun unenal bayc da chi exel))serakan hivandutyan het kapvacel vochmi xndir chunem qani vor misht pahpanak em ogtagorcel))kaseq inch chanaparhov kareli e lucel xndir@?

Edgar

04.02.2016

ank. JISHTA ES BJISHK CHEM BAYC XORHURD KTAM ANKEXC LINEL

ank

04.02.2016

KARINE 18.11.2015 BAREV DZEZ XNTRUM EM INDZ KAROX EQ ASEL KUSATAXNT KARLUC BACI INCHPES KAROX ENQ ARAJIN AMUSNAKAN GISHER@ KUYS ZDEVANAL..XNTRUM EM PATASXANEL LAV HARCIS...UXAKI INDZ SHATA MTAHOQUM ET HARC@

anjelika

04.02.2016

Sireli bjishk xndrum Em patasxaneq es 17tarekanum exel Em mek txu het rozviot aryuner da ev hima chgitem da kusutyunser te che kpatasxaneq ev inchpes karoxem et berel kusutyuns dra pajarov Chem amusnanum xndum Em patasxaneq

MILENNA

04.02.2016

BAREV DZEZ BJISHK,ES 30 TAREKAN EM,AMUSNACAC CHEM,EV CHEM UNECEL SERAKAN HARABERUTYUN,ERB ZBAXUM EM INQNABAVARARMAMB NYARDERS TULANUM EN U ES HANGIST EM INDZ ZGUM,XNDRUM EM ASEQ NMAN KERPOV APRELN INCH HETEVANQNER LAV U VAT HETEVANQNER IHAYT KGAN ARAJIKAYUM????????????NAXAPES SHNORHAKALUTYUN

Edgar

04.02.2016

barev dzez hargeli bjishk,kaseq inchpes kareli e jshtel kam haskanal,axjikn ov dzevacnum e iren ibrev kuys,zbaxvel e ANALseqsov,tekuz mek angam zbaxvac linelu depqum hnaravor e ardyoq parzel??????naxapes haytnum em im shnorhakalutyun@

Mili

04.02.2016

Karvac kusataxanti hetqer@ heto ginekolog@ karox e tesni

Mane

03.02.2016

Hargeli bjishk xndrum em patasxaneq im harcin, hnaravore patrel kusataxantn bjshki mijamtutyamb, ev ete ayo,,, apa ayn cavot gorcntac e,,, naxapes shnorhakalutyun

Artur

02.02.2016

Bjishk jan ardyoq axchik@ karoxe haskanal te es unecel em haraberutyunner urish voreve meki hed

Մեդ-Պրակտիկ

02.02.2016

Հարգելի AAAA, բարև Ձեզ: Կուսաթաղանթի արյունը սովորաբար ունի ալ կարմիր գույն:

Gevor99

02.02.2016

Hargeli bjishk es 16 tarekan em orva @ntacqum qanj angan kareli e zbaxvel vorqan e tuylatrvum?

Կարդացեք նաև

Ջրիկ սերմնահեղուկն ու նրա ազդեցությունը պտղաբերության վրա. urolog.am
Ջրիկ սերմնահեղուկն ու նրա ազդեցությունը պտղաբերության վրա. urolog.am

Ջրիկ սերմնահեղուկի պատճառ կարող են լինել սերմնաբջիջների ցածր քանակը, վարիկոցելեն, ապրելակերպի գործոնները, սննդային անբավարարությունը և այլն...

Ուրո-անդրոլոգիա
Առնանդամի չափերը և տղամարդու ինքնավստահությունը. urolog.am
Առնանդամի չափերը և տղամարդու ինքնավստահությունը. urolog.am

Առնանդամը ո՛չ միայն միզասեռական օրգան է (սեռական հարաբերության ժամանակ սերմնահեղուկի արտադրություն և միզապարկից մեզի դուրսբերում), այլև շատ կարևոր «գործիք» տղամարդու ինքնավստահության համար...

Տղամարդու հարաբերության խնդիրները. urolog.am
Տղամարդու հարաբերության խնդիրները. urolog.am

Տղամարդկանց համար շատ դժվար է սեփական հույզերի ու խնդիրների մասին խոսելը։ Իսկ այդ հույզերի արտահայտումը, ազատ ու անկաշկանդ զրույցը զույգերի առողջ հարաբերությունների համար շատ կարևոր պայման է...

Սեռական կյանք
Սեքսուալ ակտիվությունը` տղամարդկանց մոտ. urolog.am
Սեքսուալ ակտիվությունը` տղամարդկանց մոտ. urolog.am

Շատերին է հետաքրքրում՝ ինչպես բարձրացնել սեռական ակտիվությունը տղամարդկանց մոտ, հնարավո՞ր է դա իրականացնել տնային պայմաններում: Սակայն ի սկզբանե հասկանանք, թե ինչով է այն պայմանավորված և...

Սեքսոլոգիա
Պարզաբանում. 6 միֆ առնանդամի մասին. urolog.am
Պարզաբանում. 6 միֆ առնանդամի մասին. urolog.am

Ո՞ր չափը նշանակություն ունի։ Ճի՞շտ է, որ առնանդամը ստիպում է տղամարդուն դավաճանել։ Իմացեք այս ամենի մասին ստորև։

Փորձեք Google-ում որոնել «առնանդամ» բառը և կստանաք ավելի քան 30 միլիոն արդյունք, որից նույնիսկ...

Ուրո-անդրոլոգիա
Ինչո՞ւմ է կայանում տղամարդու սեքսուալությունը. urolog.am
Ինչո՞ւմ է կայանում տղամարդու սեքսուալությունը. urolog.am

Մարդն իր ծնված օրվանից պատկանում է արական կամ իգական սեռին: Հենց դրանով է պայմանավորված նրա վարքագիծը, սովորությունները և կենսակերպը: Յուրաքանչյուր սեռի մոտ գոյություն ունի կախվածություն իր սեքսուալ ոլորտից: Սեքսուալությունը մարդու...

Սեքսոլոգիա
Ինչո՞ւ են տղամարդիկ արթնանում էրեկցիայով Why Do Men Get Morning Erections. urolog.am
Ինչո՞ւ են տղամարդիկ արթնանում էրեկցիայով Why Do Men Get Morning Erections. urolog.am

Առնանդամի առավոտյան էրեկցիան կամ գիշերային այտուցվածությունը ոչ միայն հետաքրքիր ֆիզիոլոգիական երևույթ է, այլ նաև բնութագրում է տղամարդու սեռական ֆունկցիան...

Սեքսոլոգիա Ուրո-անդրոլոգիա
Տղամարդկանց քունն ու ինտիմ կյանքը. news.am
Տղամարդկանց քունն ու ինտիմ կյանքը. news.am

Գործնականում յուրաքանչյուր կին ինչ-որ անգամ իրեն հարց է տվել, թե ինչու է իր տղամարդը ինտիմ հարաբերությունից անմիջապես հետո խորը քնում, մինչդեռ ինքը տանջվում է անքնությունից: Իրականում այս հարցում տղամարդուց քիչ բան է կախված. նրա վրա...

Սպերմատոզոիդների մասին 10 քիչ հայտնի փաստ. news.am
Սպերմատոզոիդների մասին 10 քիչ հայտնի փաստ. news.am

Ամեն ինչ չէ, որ յուրաքանչյուրս գիտենք սպերմատոզոիդների մասին։ Այս հետաքրքրաշարժ փաստերի մասին շատերը դեռ չեն լսել...

Ուրո-անդրոլոգիա
Ի՞նչ է տղամարդու անպտղությունը. izmirlianmedicalcenter.com
Ի՞նչ է տղամարդու անպտղությունը.  izmirlianmedicalcenter.com

Տարածված այն կարծիքը, որ կնոջ չհղիանալու միակ մեղավորը հենց կինն է, այսօր անմիտ է հնչում: Վաղուց արդեն հաստատված է, որ տղամարդկանց անպտղությունը հանդիպում է ոչ հազվադեպ, քան կանանց մոտ...

Ուրո-անդրոլոգիա
11 գործոն, որոնք հանգեցնում են տղամարդուն ամլության. 1in.am
11 գործոն, որոնք հանգեցնում են տղամարդուն ամլության. 1in.am

Կարո՞ղ են արդյոք բջջային հեռախոսները հասցնել իմպոտենցիայի: Ասում են, որ տղամարդու սերմնահեղուկն այսօր ենթարկվում է բազմակողմանի գրոհների` շատ նեղ վարտիքներից մինչև Wi-Fi-ի...

Առողջ տղամարդ
Ինչու են տղամարդիկ առավել ակտիվ առավոտյան, իսկ կանայք՝ երեկոյան
Ինչու են տղամարդիկ առավել ակտիվ առավոտյան, իսկ կանայք՝ երեկոյան

Առավոտյան ժամը 5-ը: Մինչ տղամարդը բացում է աչքերը, նրա տեստոստերոնի մակարդակը ակտիվության գագաթնակետին է գտնվում: Դա այն պատճառով է, որ հիպոֆիզը՝ էնդոկրինային գեղձը, որը գտնվում է ուղեղի հիմքում և ղեկավարում...

Սեռական կյանք ԿԻՆ: Ինտիմ
Ի՞նչն է բացասաբար ազդում տղամարդկանց սեռական կյանքի վրա. 1in.am
Ի՞նչն է բացասաբար ազդում տղամարդկանց սեռական կյանքի վրա. 1in.am

Հարցումների միջոցով պարզել են, թե ինչն է բացասաբար ազդում տղամարդկանց սեռական կյանքի վրա, գրում է tgdaily.ru-ը: Դրանք էրեկտիլ խանգարումներն են: Քառասուն տարեկանից հետո շատ տղամարդիկ բախվում են նմանատիպ...

Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am

Մասնագետները պնդում են, որ ծխող մարդկանց շրջանում տարատեսակ սեռական խնդիրներն առավել հաճախ են ի հայտ գալիս։ Մասնավորապես, ծխող տղամարդկանց մոտ բավական հաճախ...

Սեռական կյանք Սեքսոլոգիա
Սպերմատոզոիդների քանակի վրա բացասաբար անզդող 5 գործոն. news.am
Սպերմատոզոիդների քանակի վրա բացասաբար անզդող 5 գործոն. news.am

Անցյալ տարի իրականացված հետազոտություններից մեկի արդյունքներն այն մասին են վկայում, որ հեռուստացույցի առջեւ ժամերով նստող մարդկանց մոտ կարելի է սպերմատոզոիդների քանակական անկում նկատել...

Առողջ տղամարդ ՏՂԱՄԱՐԴ: Անպտղություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ